Լրահոս
Քաղաքական
22:30
06.06.25
162

ԿԽՄԿ-ից դիմումներ չեն ստացվել Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների վերաբերյալ․ Sputnik Արմենիա

Img default alt hy

Ադրբեջանի տարածքում հայտնված երկու պատանիների հարցով Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեին դիմումներ դեռ չեն ներկայացվել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։

«Մեր ծառայությունները հասանելի են որպես չեզոք միջնորդ, սակայն այս պահին կարող ենք միայն նշել, որ հետևում ենք այս թեմայով հրապարակվող տեղեկատվությանը, և ներկայումս մեր կողմից լրացուցիչ տեղեկություն չկա», -ասել է Ամատունին։

Նրա խոսքով՝ կազմակերպությունը, իր լիազորությունների շրջանակներում, կարող է դիմել մյուս կողմին՝ օգտագործելով չեզոք միջնորդի իր հնարավորությունները, այդ անձանց իր տարածքում գտնվելու փաստի հաստատման համար։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։