Լրահոս
Տարածաշրջան
23:59
04.07.22
177

Կրեմլը պարզաբանել է Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը

Img default alt hy

Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին։

Նման մեկնաբանություն է արել նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն առաջարկել է, որ այդ  հարցը կարելի է ուղղել տրանսպորտի նախարարությանը կամ ԱԳՆ-ին, քանի որ թուրքական կողմը պետք է տեղեկատվություն տրամադրի ՌԴ դեսպանատանն ու գլխավոր հյուպատոսությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական մաքսայինը հաստատել է ռուսական բեռնատար նավի կալանավորումը, որը, իբր, տեղափոխել է ուկրաինական հացահատիկ։ Սակայն թուրքական Կարասու նավահանգստի մաքսատանը չի հաստատել կամ հերքել ռուսական նավի կալանավորման մասին տեղեկությունը։