Լրահոս
Միջազգային
16:45
08.09.22
102

Կրեմլը չի հաստատում, որ Պուտինը նոյեմբերին կարող է Հայաստան գալ

Նոյեմբերին Պուտինի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկությունը չի հաստատում Կրեմլը: Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր «Ինտերֆաքս»-ին ասել է, որ ինքը որևէ հաստատում չունի՝ Պուտինի Երևան այցի վերաբերյալ:

Ուշակովը շեշտել է, որ ռուսական կողմը պաշտոնապես չի խոսել այդ մասին:

Հայաստանի կառավարություններ դեռ ապրիլին էր հայտնել, որ Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը Դաշնության նախագահին հրավիրել է Հայաստան, ու Պուտինն ընդունել է հրավերը և նոյեմբերին Երևանում մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: