Լրահոս
Հասարակական
22:53
04.07.22
287

Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ

Img default alt hy

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ  Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ավտոմատից կրակված 25-ից ավելի պարկուճ: 

Մարզի ոստիկանապետի կարգարդությամբ  Սևանի ոստիկանները պարզում են՝  արդյոք կրակոցների հետևանքով հիվանդանոցներում վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ: 

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: