Լրահոս
Հասարակական
22:51
28.11.25
330

Կրակն ի՞նչ վնաս տվեց Հայաստանի անտառներին. վայրի կենդանիները բնակավայրերին են մոտենում

Մեր երկրի հյուսիսում և հարավում մոլեգնած հրդեհները մարելուց հետո ներքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է կատաղի կրակի հասցրած վնասը բնությանը: Հրդեհների առաջին օրը հայտնի էր, որ կրակի բաժին է դարձել շուրջ 70 հեկտար տարածք, հրդեհաշիջումից հետո նոր թիվ հայտնի չէ: Իսկ բնապահպանները ահազանգում են Կարմիր գրքում գրանցված բուսականության ոչնչացման մասին: