Լրահոս
Տարածաշրջան
21:39
24.11.25
232

Կրակն է ընկել Ադրբեջանը. երկու խոշոր պայթյուն՝ վերջին շաբաթում

Վերջին շաբաթում երկրորդ խոշոր պայթյունն է տեղի ունեցել Բաքվում: Ընդդիմադիր մամուլը տեղի ունեցածի համար իշխանություներին է մեղադրում: Ըստ լրագրողների՝ շինարարությունում կոռուպցիան այնպիսի ծավալների է հասել, որ անվտանգության նվազագույն չափանիշներն անգամ հաճախ անտեսվում են: Ողբերգությունների պատճառը, ըստ սովորական ադրբեջանցիների, համակարգային անպատասխանատվություն է, որով առանձնանում է Ալիևի վարչակազմը: