Լրահոս
Հասարակական
11:45
12.07.25
246

Կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի 141/1 հասցեում գործող «Ucom» ընկերությունը թալանել են, հայտնում է Shamshyan.com-ը: 

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին, մտել ներս և այնտեղից գողություն են կատարել: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակել են բջջային հեռախոսներ: 

Հրազդանի ոստիկանները պարզում են՝ ինչքան վնաս է պատճառվել «Ucom» ընկերությանը: