Լրահոս
Հասարակական
12:00
10.03.23
125

Կոտայքի մարզում Nissan Teana-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և 40 մետր սահելով՝ հայտնվել ձորում

Img default alt hy

Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Վահե Ղուկասյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր սահելով հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, ինչի համար էլ պարեկները տեղում իրականացրել են հերթապահությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։