Լրահոս
Աշխարհ
11:30
07.09.22
144

Կլյուչևսկոյ հրաբխում զոհված ինը զբոսաշրջիկների մարմինները տարհանվել են լանջից

Img default alt hy

Կամչատկայում փրկարարներն ավարտել են Կլյուչևսկոյ հրաբխի վրա զոհված ինը զբոսաշրջիկների դիերի տարհանումը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի առավոտյան ուղղաթիռը թռավ դեպի հրաբուխ, օդաչուները մեքենան բարձրացրին 4158 մետր բարձրության վրա, և երկու անցումով նրանք վերցրեցին մահացածների մարմինները և հասցրին (գյուղ-խմբ.) Կլյուչի, այնուհետև նորից բարձրացան վերև և տարան օպերացիային մասնակցած փրկարարներին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Այսօր մահացածների մարմինները կտեղափոխվեն Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաք՝ դատաբժշկական փորձաքննության։

Օգոստոսի 30-ից Կլյուչևսկոյ հրաբուխ բարձրացող զբոսաշրջիկների խումբը երկու ուղեկցորդներով՝ ընդհանուր առմամբ 12 մարդ, սեպտեմբերի 3-ին դիմել է փրկարարներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացել։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ընդհանուր առմամբ ինը մարդ է մահացել։ Հաջորդ օրը փրկարարները ուղղաթիռով տարհանել են երեք ողջ մնացածներին։