Լրահոս
Հասարակական
21:44
10.06.22
350

Կլինիկական դեպք․ բժիշկները փրկել են երիտասարդի կյանքը, որը կուլ էր տվել 30-ից ավելի օտար մարմին

Img default alt hy

Արմենիա ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունք էր ընդունվել երիտասարդ տղամարդ, ով, պարզվեց, տարբեր ժամանակներում կուլ էր տվել տարատեսակ օտար մարմիններ։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքից:

Իրականացված հետազոտությունների արդյունքում պացիենտի ստամոքսում, 12 մատնյա և բարակ աղիների լուսանցքում հայտնաբերվել էին բազմաթիվ օտար մարմիններ։ 

Օտար մարմինների շարքում առկա էր գրիչ, որը պացիենտը կուլ էր տվել 2 տարի առաջ: Գրիչը ծակել էր 12-մատնյա աղու լուսանցքը, լյարդի ձախ բիլթը և ֆիքսվել որովայնի առաջային պատին։ 

Որոշում կայացվեց կատարել վիրահատություն, որի ընթացքում աղեստամոքսային համակարգից դուրս բերվեց մոտավորապես 35 օտար մարմին։

Վիրահատությունն անցել է բարեհաջող և պացիենտը դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում։

Վիրահատությունն իրականացրել են վիրաբույժ Վահագն Համբարձումյանը, օգնականներ Գևորգ Դանիելյանը, Ժիրայր Նիկոլայանը, անէսթեզիոլոգ Հովհաննես Երոյանը։