Լրահոս
Իրավական
10:58
13.07.25
430

Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են. Տարոն Մանուկյան

Img default alt hy

Քիչ առաջ ՁՊՎ-ից ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

«Կլասիկ քաղաքական հետապնդում է, ինչում ինձ մեղադրում են` աբսուրդի ժանրից է»,-դուրս գալով ՁՊՎ-ից ասաց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը:

Նա հայտնեց, թե ինչում իրեն մեղադրում էին, ինքը երբեք չի զբաղվել ու չի սբաղվի, իսկ իրենք ապօրինի ձերբակալությունն անհետևանք չեն թողնի, հայց կներկայացնեն իրավապահների դեմ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամների բնակության վայրերում և գրասենյակներում։

Վերջին տվյալներով՝ 7 անձ տեղափոխել էր Երևանի քննչական վարչություն։