Լրահոս
Աշխարհ
22:40
05.10.22
96

Կինը խանդել է զուգընկերոջը և կոշիկով ծեծել նրա հետ զրույցի բռնված անծանոթուհուն

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի շոտլանդական Գլազգո քաղաքից Էմի Հենդերսոնը ծեծել է անծանոթուհուն այն բանի համար, որ նա խոսել է իր ընկերոջ հետ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Glasgow Love-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ կանգ են առել 28-ամյա Հենդերսոնն ու նրա զուգընկերը։ Կնոջ սիրեցյալը դուրս է եկել փողոց գիշերը ժամը 2-ին, որտեղ հանդիպել է 22-ամյա Խլոյ Գոդդարդին։ Նա խոսել է անծանոթուհու հետ և խնդրել տալ իր հեռախոսը։ Ավելի ուշ նրանց է մոտեցել Հենդերսոնը, որն այդ պահին եղել է ալկոհոլային և թմրանյութերի ազդեցության տակ։ Կինը խանդել է տղամարդուն և հարվածել նրան։ Աղջիկը շարժվել է դեպի հյուրանոցի դուռը, սակայն Հենդերսոնը փակել է նրա ճանապարհը, իսկ հետո հարձակվել է նրա վրա։

Հենդերսոնը Գոդդարդին գցել է հատակին և կոշիկով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին։ Անցորդներին հաջողվել է միջամտել ծեծկռտուքին և բաժանել կանանց։ Շոտլանդուհին փախել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որից հետո նրան տեղափոխել են տեղամաս։

Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Հենդերսոնը մեկ շիշ գինի է խմել և կոկաին ընդունել։ Կինը պնդել է, որ չի կարող հիշել, թե ինչ է տեղի ունեցել։

Գոդդարդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Դատարանը կնոջը դատապարտել է ութամսյա պայմանական ազատազրկման և 150 ժամ ուղղիչ աշխատանքների։ Կինը նաև պետք է տուժածին 1000 ֆունտ սթեռլինգ փոխհատուցում վճարի։