Լրահոս
Հասարակական
19:30
08.07.25
106

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
 
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. Կիևյան կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի:  

Պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:
 
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»: