Լրահոս
Միջազգային
14:42
08.09.22
86

Կիևը ռմբակոծում է Զապորոժիեի ատոմակայանի տարածքը. Մոսկվան հիասթափված է ՄԱԳԱՏԷ-ի գործողությունից

Ուկրաինական զինուժը վերջին երկու օրում թնդանոթներից կրակ է բացել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ, անօդաչու թռչող սարքերից արկակոծել այն:

Այս մասին հայտնել է Էներգոդարի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարը:

Ալեքսանդր Վոլգայի խոսքով՝ մազութի արտահոսք է եղել, սակայն դա չի ազդել ատոմակաանի աշխատանքի վրա: Բայց տեղեկություններ կան, որ երեկվանից կանգնեցվել է ատոմակայանի 5-րդ էներգաբլոգի աշխատանքը, իսկ 6-րդ էներգաբլոգը մասնակի է աշխատում: