Լրահոս
Միջազգային
22:37
05.07.22
155

Կիևը առաջիկա օրերին Լոնդոնից կստանա 10 ինքնագնաց հրետանային կայանք

Img default alt hy

Կիևը առաջիկա օրերին Լոնդոնից կստանա 10 ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև զինամթերք։ Այս մասին ասվում է Բորիս Ջոնսոնի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայի վարչապետն այս մասին այսօր հեռախոսային զրույցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ 

«Վարչապետը նրան ներկայացրել է տեղեկատվություն բրիտանական վերջին ռազմական տեխնիկաների, այդ թվում՝ 10 ինքնագնաց հրետանային կայանքների մասին։ Դրանք Ուկրաինա կհասնեն առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։