Լրահոս
Հասարակական
23:08
10.06.22
357

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերել են Հնդկաստանի 39-ամյա քաղաքացուց 90 հազար դոլար հափշտակողներից մեկին. հայտնաբերվել է նաև գումարի մի մասը

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի քննիչների հետ, հայտնաբերել են հունիսի 8-ին Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Սահիլ Նանավատինից զենքի սպառնալիքով հափշտակած 90 հազար ԱՄՆ դոլարի մի մասը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Ս. Նանավատին, ով բնակվում է Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում, ահազանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ մի քաղաքացի զենքի սպառնալիքով իրենից հափշտակել է 90 հազար ԱՄՆ դոլար և 35 հազար դրամ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Ա.-ն է: