Լրահոս
Հասարակական
11:55
04.10.22
132

Կաթողիկոսն առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ

Img default alt hy

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂՀ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Եսայի քահանա Արթենյանը:

«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը», - գրել է տեղեկատվական համակարգի ղեկավարը։