Լրահոս
Հասարակական
15:15
10.09.22
125

Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Չարլզ Երրորդին՝ Մեծ Բրիտանիայի թագուհու մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։

Հայոց Հայրապետը ցավակցական նամակում գրել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը ծառայեց հավատքով ու սիրով։

«Յոթ տասնամյակ շարունակ Նորին Մեծությունը ներշնչել է իր ժողովրդին միասնականություն և ամենադժվար ժամանակներում դարձել ուժի և վճռականության խորհրդանիշ»,- կարդում ենք կաթողիկոսի հեռագրում։