Լրահոս
Տարածաշրջան
16:45
08.03.23
130

Կատաղի բախումներ՝ Վրաստանում. նախագահն ու Արևմուտքը ընդդիմությանն են աջակցում

Վրաստանում 5 տասնյակից ավելի ոստիկան ու ցուցարար է տուժել՝ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով: Խորհրդարանի շենքի դիմաց ցույցը սկսվել էր երեքշաբթի առավոտյան: 

Ցուցարարները բողոքում էին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նույն օրը երեկոյան: Վրաստանի նախագահը, որ պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է, Նյու Յորքի հակառուսական ուղերձով աջակցություն է հայտնել ցուցարարներին: