Լրահոս
Հասարակական
20:51
06.06.25
199

Կարմիր փորձանք կամ քաղաքապետարանը չի ընդունում դատարանի որոշումը. ո՞վ է մոլորեցնում վարորդներին

 

Կարմիր գծերում կայանելու համար չվճարել, վարորդներին հորդորում են «Մայր Հայաստան» շարժամ անդամները: Երկու շաբաթ առաջ վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել քաղաքապետարանի որոշումը, որով 13 անգամ թանկացել էր կարմիր գծերում կայանելու վճարը: Եթե տուգանեն, վարորդները կարող են բողոք տանել Երևանի քաղաքապետարան ու դատարան: Մայր Հայաստանը կօգնի վարորդներին այդ հարցում: Սակայն Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ տարեկան, ամսական, օրական բարձր սակագները շարունակում են ուժի մեջ մնալ A և B գոտիներում: