Լրահոս
Քաղաքական
16:52
10.01.26
395

Կարելի է փաստել, որ ՀՀ-ում հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել. քաղաքագետ

Img default alt hy

Կարելի է հստակորեն փաստել, որ Հայաստանում այլևս սահմանադրությունը չի գործում, կամ ավելի պարզ՝ հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել, գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սկսած 2018-ին ԱԺ-ն շրջափակման կոչից ու ստիպողաբար որոշումներ ընդունելուց, հետո դատարանների շրջափակումից, հետո ՍԴ կազմի ուժային եղանակով փոփոխությունից հետո կարելի է հստակ նման պնդում անել: 

Էլ չենք խոսում ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անկարողությունն ու նման իրավիճակի ճանաչումը որպես փաստ:

Այս ամենից հետո, վարչախմբի պարագլուխը հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այլևս կաթողիկոս չի: Սա հերթական անգամ Սահմանադրական կարգի տապալման հերթական դրվագն է:

Սահմանադրական կարգի տապալումը պետք է եզրակացությունների հիմք հանդիսանա», - գրել է նա: