Լրահոս
Քաղաքական
14:06
08.09.22
140

Կառավարության նիստը տևել է 17 րոպե

Հայաստանի կառավարության այսօրվա նիստը չի սկսվել սովարականի պես: Գործադիրի անդամները հոտնկայս չեն դիմավորել նիստը վարողին, քանի որ նա Նիկոլ Փաշինյանը չի եղել:

Նիստը վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Կառավարության այսօրվա նիստը տևել է ընդամենը 17 րոպե: Ինչպես գիտեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանում է, պետք է վերադառնա վաղը: