Լրահոս
Աշխարհ
18:07
13.06.22
147

Կանադայում թոշակառուն վիճակախաղով շահել է 70 միլիոն դոլար. նա գումարը կտրամադրի Ուկրաինային

Img default alt hy

CTV News Montreal-ի փոխանցմամբ՝ Կանադայի Քվեբեկ քաղաքում թոշակառուն վիճակախաղում շահել է ջեքփոթ: Մարսել Լուսյեն շահել է ավելի քան 70 միլիոն դոլարի չափ: 

«Խոստանում եմ գումարի մի մասը փոխանցել պատերազմից հետո Ուկրաինային, այն վերականգնելու համար»,- գրել է թոշակառուն։

Նա ցանկանում է նաև շահած գումարի մի մասն օգտագործել աուտիզմով տառապող մարդկանց օգնելու, և նավարկության մեկնելու համար: