Լրահոս
Իրավական
13:14
09.01.26
162

Կալանավորված Վարդան Ղուկասյանը շարունակում է բուժումը «Արմենիա» ԲԿ-ում

Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է բուժումը «Արմենիա» բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնել էինք, հինգշաբթի ԱԱԾ մեկուսարանից Ղուկասյանին հոսպիտալացրել էին: Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը այսօր «Հայլուրի» թղթակցին հայտնել է, որ հիվանդանոցում Ղուկասյանը հետազոտություններ պետք է անցնի, որից հետո հայտնի կդառնա, թե բժշկական ինչ միջամտություններ պետք է կատարվեն: