Լրահոս
Միջազգային
17:07
10.09.22
176

Կա՛մ կործանիչներ տվեք, կա՛մ մենք այլ տարբերակներ կգտնենք. Էրդողանը հստակ պատասխան է պահանջում ԱՄՆ-ից

Անկարան հստակ պատասխան է ակնկալում Վաշինգտոնից F-16 կործանիչների մատակարարման հարցում: Թուրքիայի նախագահն ասել է. «Թող հստակ պատասխանեն՝ մենք էլ իմանանք մեր անելիքը ու այլ տարբերակներ գտնենք:

Ռազմական ինքնաթիռներ վաճառում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը: Ումից ուզենք՝ կարող ենք գնել, արդեն առաջարկներ ստանում ենք»,- ասել է Թուրքիայի առաջնորդը: