Լրահոս
Հասարակական
16:07
22.11.25
924

Ջրվեժում հայտնի ռեստորանահյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։