Լրահոս
Հասարակական
23:21
14.06.22
162

Ջրալցվել են Լեռնագոգ գյուղի շենքերից մեկի երկու նկուղները

Հունիսի 14-ին՝ ժամը 16։54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Լեռնագոգ գյուղի բնակելի, երկհարկանի շենքի նկուղները․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ջրալցվել են Լեռնագոգ գյուղի 1-ին փողոցի շենքերից մեկի երկու նկուղները։

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը դեպի նկուղ: