Լրահոս
Հասարակական
20:35
06.01.26
1 853

Ջուրը օրհնություն է․ ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեսանյութին կից գրել է․

««Մաքուր ջուր պիտի ցողեմ ձեզ վրա,

և դուք պիտի մաքրվեք»։

Եզեկիել 36։25

Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդի տոնին, Հայ Առաքելական Եկեղեցում կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Եկեղեցու օրինավոր սպասավորները կարդում են աղոթքներ, սաղմոսներ, Սուրբ Խաչը երեք անգամ իջեցվում է Ջրի մեջ, հնչում է Սուրբ Երրորդության անունը, և Ջուրը համարվում է օրհնված՝ Սուրբ Հոգու շնորհներով, որպես կյանքի, հոգևոր արթնության, մաքրության, բժշկության, պաշտպանության խորհրդանիշ։ Հավատավոր ժողովուրդը այն տանում է իր տուն, խմում աղոթքով և ավելացնում իր ավազանի մաքուր ջրերին ու մարմնով սուզվում նրա մեջ։

...Ջուրը օրհնություն է։ Եվ ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը»։