Լրահոս
Հասարակական
22:50
10.07.22
267

Jeep-ը կողաշրջված վիճակում հայտնվել է Թոխմախի գերեզմանների տարածքում. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում, Jeep մակնիշի ավտոմեքենան, Դավիթ-Բեկի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել և կողաշրջված վիճակում հայտնվել Թոխմախի գերեզմանների տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: