Լրահոս
Տարածաշրջան
16:08
10.06.22
171

Իտալիայում ուղղաթիռ է անհետացել, որի մեջ եղել են թուրքեր

Img default alt hy

Իտալիայում ուղղաթիռ է կորել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

«Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ:

Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվնաս և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։