Լրահոս
Միջազգային
19:49
04.10.22
115

Իսրայելը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ. Ուկրաինայում Իսրայելի դեսպան

Img default alt hy

Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայել Բրոդսկին հայտարարել Է, որ Իսրայելը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցում գործելու Է օրենքի շրջանակներում, ինչը պատժամիջոցների սահմանում չի նախատեսում միակողմանի կարգով, բայց դաշնակիցների հետ համաձայնեցմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամենասկզբից Իսրայելն ասել Է, որ չի գործելու պատժամիջոցների շրջանցմամբ, հենց որ դրանք մտցվեն Ռուսաստանի դեմ: Բանը նրանում Է, որ իսրայելական օրենսդրության մեջ նախատեսված չԷ պատժամիջոցների միակողմանի սահմանման հնարավորություն որևԷ երկրի դեմ: Իսրայելի պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, որովհետև այդպիսի հնարավորություն չկա օրենքում»,-Բրոդսկու խոսքը մեջբերում Է «ՌԲԿ-Ուկրաինա» հրատարակությունը:

Նա նշել Է, որ գրեթե բոլոր իսրայելական ընկերություններն աշխատում են կա՛մ ամերիկյան, կա՛մ եվրոպական շուկայում, և ընկերություններից ոչ մեկը չի գնա այն բանին, որպեսզի գործի պատժամիջոցների շրջանցմամբ. նույն բանը վերաբերում Է նաև պետությանը: «Եվ այն պահին, երբ սահմանվեցին պատժամիջոցները, մենք սկսեցինք մեզ համապատասխան ձևով պահել, որպեսզի ոչ մի ձևով չխախտենք պատժամիջոցների ռեժիմը: Եվ այդպես շարունակվելու Է»,-ասել Է նա:

Ավելի վաղ Իսրայելի գործող վարչապետ Յաիր Լապիդը, որն այն ժամանակ զբաղեցնում Էր ԱԳ նախարարության ղեկավարի պաշտոնը, հատուկ հայտարարության մեջ նշել Է, որ Իսրայելն ուսումնասիրում Է հնարավոր ազդեցությունը, որը կցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները: Ստեղծվելու Է միջգերատեսչական խումբ, որը կուսումնասիրի այդ պատժամիջոցների հետևանքներն Իսրայելի քաղաքականության և տնտեսության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: