Լրահոս
Միջազգային
17:45
07.06.25
219

Իսրայելը հայտարարել է, որ Գազայից դուրս են բերել թաիլանդցի պատանդի մարմինը

Img default alt hy

Իսրայելը հայտարարել է, որ վերադարձրել է 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված Թաիլանդի քաղաքացու մարմինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Նախարարն ասել է, որ Նատապոնգ Պինտայի մարմինը հայտնաբերվել է Գազայի Ռաֆահ շրջանում անցկացված հատուկ գործողության ժամանակ։ 35-ամյա տղամարդը գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում հարավային Իսրայելում, երբ նրան առևանգել են։

Ըստ նրա՝ տղամարդը սպանվել է գերության առաջին ամիսների ընթացքում: