Լրահոս
Միջազգային
17:45
04.10.22
99

Իսրայելի ՊՆ ղեկավարը՝ Բաքվում. կարևորվել է Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերության պահպանումը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի պաշտոնական այցն Ադրբեջան ավարտվել է:

Իսրայելցի նախարարը Բաքվում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ ու այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են քաղաքական և անվտանգային հարցեր: