Լրահոս
Միջազգային
23:00
08.06.25
215

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է թույլ չտալ Գրետա Թունբերգին տեղափոխող նավի ժամանումը Գազայի ափեր

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը  հանձնարարել է զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներին թույլ չտալ հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգին և նրա համախոհներին տեղափոխող Madleen նավի մոտենալը Գազայի ափերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ynet պորտալը, Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ  թույլ չեն տա որևէ մեկին խախտել Գազայի ծովային շրջափակումը, որի գլխավոր նպատակը ՀԱՄԱՍ-ին զենքի փոխանցումը կանխելն է։ 

Նա հակասեմիտ է համարել Գրետա Թունբերգին և համախոհներին՝ պնդելով, որ նրանք տարածում են ՀԱՄԱՍ-ի քարոզչությունը: