Լրահոս
Քաղաքական
15:15
10.06.22
112

Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով․ Լիլիթ Գալստյան

Img default alt hy

Իշխանությունները գործի են դրել բռնաճնշումների գործիքակազմն՝ իր ողջ հմայքով, գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Վերջին մեկ ամսում, ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ շարժման թափ առնող ալիքին համընթաց, ձերբակալությունների և կալանավորման են ենթարկվել շարժման չորս տասնյակից ավելի ակտիվիստներ, կուսակցական գործիչներ, պարզապես ՀՀ քաղաքացիներ:

Ըստ շրջանառվող լուրերի ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում այս նպատակի համար ստեղծվել են այսպես կոչված առանձնացված քննչական խմբեր:

Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ և կազմակերպված քաղաքական հետապնդում, ուժային և ռեպրեսիվ եղանակով ընդդիմությանը լռեցնելու և ահաբեկելու ջանք:

Այս պահին անազատության մեջ են շուրջ երկու տասնյակ ՀՅԴ անդամներ, նրանց մեջ՝ Կոմիտեների, անգամ՝ ՀՅԴ ԳՄ անդամ:

Ասեմ, որ Հայոց Պետականության փրկությանն ուղղված ԴԻՄԱԴՐՈւԹՅԱՆ շարժումը լռեցնելու ձեր ջանքերը դատապարտված են…»