-
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26
Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Հայր Իսահակ
Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները ցույց են տալիս, որ իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով, այս մասին գրել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
Հայր Սուրբը նշել է՝ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում, որտեղ արտաքին ճնշումները մշտապես սահմանափակում են ընտրության հնարավորությունները։
«Իշխանության խնդիրը մարդկային մտքի թերևս ամենահին ու ամենախրթին հարցադրումներից է, որտեղ հատվում են մետաֆիզիկան, էթիկան և քաղաքական փիլիսոփայությունը, քանի որ առնչվում է ոչ միայն կառավարման մեխանիզմներին, այլև մարդկային բնույթի խորքային հակասություններին։ Իշխանությունը, ըստ էության, մարդկային ազատության և պատասխանատվության խաչմերուկն է․ այն ըստ էության տարածք է, որտեղ բացահայտվում է, թե որքանով է մարդն ընդունակ տանել իրեն վստահված ուժը՝ առանց խախտելու արդարության ներքին չափանիշը։
Փիլիսոփայական ավանդույթում վաղուց ի վեր հայտնի է, որ իշխանությունը չի կարող լիովին ապահովագրվել սխալներից, քանի որ այն իրագործվում է անկյալ կամ սահմանափակ գիտելիք ունեցող էակների կողմից։ Սակայն այստեղ խնդիրը միայն իմացաբանական չէ։ Մարդու ներսում մշտապես առկա է լարում՝ ինքնահաստատման և ծառայության միջև։ Երբ այդ լարումը խախտվում է, իշխանությունը դադարում է լինել միջնորդ ընդհանուր բարօրության համար և աստիճանաբար վերածվում է ինքնաբավ համակարգի, որտեղ որոշումների որակը կարող է ընկնել՝ հանգեցնելով անփութության։
Այս համատեքստում պրոֆեսիոնալիզմի պակասը պետք է դիտարկել ոչ միայն որպես կրթության կամ հմտությունների խնդիր, այլ նաև որպես իմաստության ճգնաժամ։ Գիտելիքը կարող է կուտակվել, տեխնիկան՝ կատարելագործվել, բայց առանց ներքին չափորոշիչների կամ բարոյական դատողության, ցանկացած համակարգ էլ խոցելի է դառնում։ Այդ խոցելիությունը հատկապես տեսանելի է ճգնաժամային պահերին, երբ պահանջվում է ոչ միայն արագ արձագանք, այլև խորաթափանցություն՝ տարբերելու էականը երկրորդականից։
Դեռևս Պլատոնը, իր «Պետություն»-ում, մատնանշում էր, որ իշխանությունը պետք է պատկանի նրանց, ովքեր կարող են տեսնել Բարու գաղափարը․ սակայն հենց այդ պահանջն արդեն իսկ մատնանշում է ողբերգական հակասություն՝ նրանք, ովքեր արժանի են իշխելու, հաճախ չեն ձգտում իշխանության, իսկ ովքեր ձգտում են՝ միշտ չէ, որ տիրապետում են անհրաժեշտ իմաստությանը։ Այս հակասության մեջ արդեն կանխագծվում է այն, ինչ հետագայում դառնում է անփութության և պրոֆեսիոնալիզմի պակասի փիլիսոփայական հիմքը։ Արիստոտելը, զարգացնելով այս միտքը, իշխանությունը դիտարկում էր որպես «պրակտիկ իմաստության» դրսևորում։ Սակայն պրակտիկ իմաստությունը ոչ միայն գիտելիք է, այլև բարոյական՝ ճիշտը, ճիշտ ժամանակին գործելու կարողություն։ Երբ այդ կարողությունը խաթարվում է, իշխանությունը սկսում է գործել մեխանիկորեն՝ կորցնելով իր էթիկական կողմնորոշիչը։ Այս տեսանկյունից անփութությունը դառնում է ոչ թե պարզապես սխալ, այլ իմաստության պակասի նշան։
Նոր ժամանակներում իշխանության խնդիրը ստանում է առավել մռայլ մեկնաբանություն։ Թոմաս Հոբսը, իր «Լևիաթան»-ում, իշխանությունը դիտարկում էր որպես անհրաժեշտություն՝ զսպելու մարդկային բնության քաոսային հակումները։ Այստեղ իշխանության թերությունները, ներառյալ անփութությունը, գրեթե անխուսափելի են, քանի որ այն ստեղծվում է ոչ թե կատարյալ էակների, այլ վախի և ինքնապահպանման մղումով առաջնորդվող մարդկանց կողմից։ Իսկ Մաքս Վեբերը ցույց է տալիս, թե ինչպես է բյուրոկրատիան, որն ի սկզբանե կոչված է ապահովելու արդյունավետություն, աստիճանաբար վերածվում «երկաթյա վանդակի», որտեղ պատասխանատվությունը ցրվում է, և որոշումները կորցնում են իրենց մարդկային չափորոշիչները։ Այս պայմաններում անփութությունը դառնում է համակարգային՝ ոչ թե անհատի, այլ կառուցվածքի հատկություն։
Այստեղից անցումը դեպի աստվածաբանական հարթություն գրեթե անխուսափելի է։ Աստվածաշնչյան ավանդույթում իշխանությունը միշտ ընկալվում է որպես վստահված ծառայություն, ոչ թե սեփականություն։ Աստվածաշնչում հստակ ձևակերպվում է. «Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի» (Ղուկ. 12:48)։ Այս խոսքը իշխանությանը տալիս է ոչ միայն գործառնական, այլև էսկատոլոգիական չափում՝ այն դառնում է դատաստանի ենթակա իրականություն։ Սակայն նույն համատեքստում առկա է նաև մարդու անկատարության գիտակցումը․ «բոլորն էլ մեղանչեցին և զրկվեցին Աստծու փառքից» (Հմմտ. Հռոմ. 3:23)։ Այս երկակիությունը՝ պատասխանատվության բացարձակ պահանջի և մարդկային անկատարության անխուսափելիության պայմաններում, ստեղծում է այն լարվածությունը, որի համածիրում էլ պետք է հասկանալ իշխանության բոլոր թերությունները։ Ինչպես նկատելի է՝ աստվածաբանական տեսանկյունից խնդիրը ստանում է առավել խորքային մեկնաբանություն։ Մարդը դիտարկվում է որպես էակ, որը ստեղծված է կատարելության համար, սակայն ապրում է անկատարության պայմաններում։ Այս ինքնահատուկ երկակիությունը նշանակում է, որ ցանկացած իշխանություն, որքան էլ կազմակերպված և զարգացած լինի, կրում է անկատարության կնիքը։ Այստեղ անփութությունը երբեմն դառնում է ոչ թե պատահական վրիպում, այլ գոյաբանական սահմանափակության արտահայտություն։ Այն հիշեցնում է, որ մարդկային կառույցները չեն կարող ամբողջությամբ մարմնավորել արդարության իդեալը կամ մոդելը։ Սակայն սույն ըմբռնումը չի նշանակում հաշտվել թերությունների հետ։ Ընդհակառակը՝ այն խորացնում է պատասխանատվության զգացումը։ Եթե իշխանությունը չի կարող լինել կատարյալ, ապա այն մշտապես պետք է գտնվի ինքնաքննադատության և վերանայման գործընթացում։ Այստեղ կարևոր է տարբերել դատապարտող քննադատությունը՝ կառուցողականից։ Առաջինը փակուղի է ստեղծում, երկրորդը՝ բացում է բարելավման հնարավորություններ։ Փիլիսոփայական առումով սա անցում է մեղադրանքից դեպի ըմբռնում և ըմբռնումից՝ դեպի փոխակերպում։
Օբյեկտիվ պատճառների հարցը ևս պահանջում է խորքային դիտարկում։ Արտաքին պայմանները երբեք ամբողջությամբ վերահսկելի չեն, և իշխանությունը հաճախ գործում է անորոշության դաշտում։ Սակայն հենց այստեղ է ի հայտ գալիս իրական պատասխանատվությունը․ ոչ միայն արդյունքների, այլև ընտրության ձևի դիտանկյունից։ Նույնիսկ սահմանափակ պայմաններում հնարավոր է տարբերակել այն որոշումները, որոնք նվազագույն վնաս են պատճառում, և այնպիսիք, որոնք խորացնում են ճգնաժամը։ Այս ընտրության մեջ է, որ բացահայտվում է իշխանության էթիկական որակը։
Վերջապես, իշխանության և հասարակության հարաբերությունը կարելի է հասկանալ որպես փոխադարձ արտացոլում։ Իշխանությունը միայն վերևից պարտադրված իրականություն չէ․ այն նաև հասարակության արժեքների, ակնկալիքների և երբեմն՝ անտարբերության արդյունք է։ Այս տեսանկյունից անփութությունը չի կարող դիտարկվել միայն որպես «այլոց» թերություն․ այլ՝ ավելի լայն մշակութային և հոգևոր վիճակի արտահայտություն։ Եթե հասարակությունը չի պահանջում խորություն, պատասխանատվություն և արդարություն, ապա իշխանությունն էլ աստիճանաբար կորցնում է այդ չափանիշները։ Այսու՝ իշխանության քննադատությունը դառնում է ոչ թե պարզապես քաղաքական դիրքորոշում, այլ՝ բարոյական և փիլիսոփայական աշխատանք, որը համաժամանակ պահանջում է միաժամանակ կողմնորոշում և համբերություն, արդարություն և կարեկցանք։
Հատկանշական է Օգոստինոս Ավրելիոսի՝ «Աստծո քաղաքը» աշխատությունը, որը առանձնացնում է երկու քաղաք՝ երկրային և աստվածային։ Երկրային քաղաքը, որը կառուցված է ինքնասիրության վրա, անխուսափելիորեն ենթակա է խեղաթյուրումների, այդ թվում՝ իշխանության անփութությանը։ Իսկ աստվածային քաղաքը մնում է իդեալ, որը երբեք ամբողջությամբ չի իրականանում պատմության մեջ։ Այս տեսանկյունից ցանկացած քաղաքական կառուցվածք դատապարտված է լինել անկատար՝ անկախ իր մտադրություններից։ Այս միտքը հետագայում խորացնում է Սյորեն Կյերկեգորը, ով շեշտում է անհատի ներքին պատասխանատվությունը Աստծու առաջ։ Իշխանության խնդիրը, այս տեսանկյունից, չի սահմանափակվում ինստիտուցիոնալ մակարդակով․ այն յուրաքանչյուր որոշման մեջ ներառում է գոյաբանական ընտրություն։ Անփութությունը այստեղ դառնում է ոչ միայն սխալ, այլ նաև մի տեսակ «հոգևոր թմբիր», երբ մարդը խուսափում է իր ընտրության ամբողջ ծանրությունից։
Օբյեկտիվ պատճառների հարցը ևս ստանում է նոր լույս։ Պատմական պայմանները, տնտեսական սահմանափակումները և քաղաքական ճնշումները չեն վերանում, սակայն դրանք այլևս ի զորու չեն արդարացնել իշխանության թերությունները։ Ինչպես նշում էր Հաննա Արենդտը, չարիքը հաճախ դրսևորվում է ոչ թե որպես գիտակցված չարամտություն, այլ՝ մտածելու և դատելու անկարողություն։ Այսպես, անփութությունը կարող է վերածվել բարոյական խնդրի՝ երբ այն դադարում է ընկալվել որպես բացառություն և դառնում է նորմ։ Այս ամբողջի մեջ իշխանության քննադատությունը ստանում է նոր, առավել ծանրակշիռ իմաստ։ Այն այլևս չի սահմանափակվում քաղաքական վերլուծությամբ, այլ դառնում է մարդաբանական և աստվածաբանական հարցադրում։ Քննադատել իշխանությունը նշանակում է հարցնել մարդուն՝ նրա սահմանների, հնարավորությունների և պատասխանատվության մասին։ Եվ գուցե հենց այստեղ է բացահայտվում ամենախորը ճշմարտությունը․ իշխանության անփութությունը, որքան էլ ցավալի, նաև հայելի է, որտեղ արտացոլվում է ամբողջ հասարակության հոգևոր վիճակը։
Կարելի է ասել, որ դիցուք՝ Հայաստանի քաղաքական իրականությունը, իր պատմական բարդությամբ և գոյաբանական լարվածությամբ, իշխանության մասին փիլիսոփայական և աստվածաբանական խորհումների համար առանձնահատուկ դաշտ է։ Այստեղ իշխանությունը երբեք պարզապես կառավարման տեխնիկա չի եղել․ այն միշտ կապված է եղել գոյության, անվտանգության և ինքնության հարցերի հետ։ Այս պատճառով իշխանության յուրաքանչյուր թերացում՝ լինի դա անփութություն, պրոֆեսիոնալիզմի պակաս կամ սխալ հաշվարկ, ընկալվում է ոչ միայն որպես վարչական ձախողում, այլ որպես բարոյական խախտում՝ ուղղված ամբողջականության զգացման դեմ։
Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում, որտեղ արտաքին ճնշումները մշտապես սահմանափակում են ընտրության հնարավորությունները։ Տնտեսական կախվածությունները, անվտանգային սպառնալիքները և տարածաշրջանային անկայունությունը ստեղծում են մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր որոշում կրում է ռիսկի բարձր աստիճան։ Այս պայմաններում նույնիսկ լավագույն մտադրությունները կարող են հանգեցնել ցավալի հետևանքների։ Սակայն հենց այստեղ է, որ փիլիսոփայական հարցադրումը դառնում է առավել սուր․ արդյո՞ք սահմանափակումները կարող են արդարացնել այն որոշումները, որոնք ակնհայտորեն բացակայում են խորքային հենարաններից։ Հաշվի առնելով վերոբերյալը, պետք է փաստել, որ առանց ներքին շրջադարձի ցանկացած արտաքին փոփոխություն մնալու է մակերեսային։ Այս համատեքստում իշխանության քննադատությունը դառնում է ոչ միայն քաղաքական ակտ, այլև հոգևոր գործառույթ։ Այն պահանջում է միաժամանակ ճշմարտախոսություն և խոնարհություն՝ տեսնելու թե՛ սխալները, թե՛ դրանց արմատները և թե’ մասնահատուկ անդրադարձով վերադառնալու ինքնաքննությանը։ Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները ցույց են տալիս, որ իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով։ Այն պահանջում է խորքային վերաիմաստավորում՝ առանց բացառության բոլոր մակարդակներում։ Եվ միայն այս բազմաշերտ աշխատանքի միջոցով է հնարավոր նվազեցնել այն անփութությունը, որը, որքան էլ ցավալի է, շարունակում է գերիշխել ոչ միայն իշխանության, այլև ողջ հասարակության համակեցության մեջ»,- նշել է Հայր Իսահակը։
-
21:29
21.06.26
Արգիճի գետում երեխա է ջրահեղձ եղել
Կարդալ ավելին
-
20:00
21.06.26
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
Կարդալ ավելին
-
19:30
21.06.26
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
Կարդալ ավելին
-
19:12
21.06.26
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Կարդալ ավելին