Լրահոս
Առողջապահական
22:40
09.09.22
139

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից 27 մարդ է մահացել

Img default alt hy

Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 141135-ի, միայն մեկ օրում մահացել է 27 իրանցի։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է IRNA գործակալությունը։

Անցած մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 700 նոր դեպք, 196 մարդ հոսպիտալացվել է։

Միաժամանակ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն հասել է 7 մլն 537 հազար 781-ի։

Մինչ այժմ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 039 586 մարդ, երկրորդ դեղաչափը՝ 58 430 728, երրորդը՝ 31 016 181։ Պատվաստումների մեկնարկից ի վեր հանրապետությունում կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 154,486,495 դեղաչափ։