Լրահոս
Արցախ
17:25
06.07.22
231

Իրանն ու Ադրբեջանը քննարկել են Արաքսի վրա ՀԷԿ-երի կառուցումը

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։

Քննարկվել են երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների կառուցման առաջընթացի, ինչպես նաև մի շարք նոր նախագծերի շուրջ, որոնք կիրականացվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։