Լրահոս
Միջազգային
15:35
17.09.22
80

Իրանի զորքը «լիարժեք մարտական պատրաստականության մեջ է»՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին

«Իրանի Իսլամական հեղափոխության հահապանների կորպուսի զորքերը Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում լիարժեք մարտական պատրաստականության մեջ են»:

Իրանական «Բասիջ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մոհամմադ Փաքփուրը այցելել է Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի սահմանային գոտում տեղակայված ստորաբաժանումներ։

Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ հազարավոր զորքերից բացի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղակայվել են նաև Իրանի Իսլամական հանրապետության բանակի զրահատանկային ստորաբաժանումներ։