Լրահոս
Տարածաշրջան
13:49
13.07.25
893

Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքով

Img default alt hy

Իրանի նախագահը վիրավորվել է հունիսի 16-ին Իսրայելի ավիահարվածի հետևանքով. իրանական ԶԼՄ-ներ

Այդ օրը իսրայելական ավիացիան հարձակվել Է Թեհրանում գտնվող շենքի վրա, որտեղ ընթացել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նիստը՝ նախագահի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Մասուդ Փեզեշքիանն ու ևս մի քանի պաշտոնատար անձինք տարհանման ժամանակ թեթև վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում: Երկրի ղեկավարի վնասվածքի մասին պաշտոնապես չի հաղորդվել: