Լրահոս
Հասարակական
16:59
24.11.25
903

Ինձ համար անընդունելի է Գևորգ և Աբրահամ սրբազանների կեցվածքը. Տեր Սեբեոս

Img default alt hy

Երեկ Նիկոլ Փաշինյանը ՀԱԵ Մասյացոտնի թեմում մասնակցում էր հերթական պատարագին, որին մասնակցում էր նաև թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Պատարագի ընթացքում կրկին զեղչվեց Վեհափառ հայրապետի անունը, իսկ Գևորգ սրբազանը ողջագուրվեց Փաշինյանի հետ՝ այդկերպ ցույց տալով, որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին առնվազն դեմ չէ: 

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգեւոր հովիվ տեր Սեբեոս քահանա Ղալաչյանին խնդրեցինք գնահատական տալ Գևորգ եպիսկոպոսի այդ քայլին.

«Ես քահանա եմ՝ համեստ ծառայողը մեր սուրբ և բազմաչարչար եկեղեցու, և ինչ համար շատ դժվար է և նաև ոչ շատ ցանկալի կարծիք հայտնել կամ ինչ-որ բան խոսել իմ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի մասին, բայց ես կարծում եմ, որ որքան էլ մենք փորձենք համեստ ու խոնարհ լինել մեր բարձրաստիճան եպիսկոպոսների հանդեպ, հիմա այն պահն է, երբ երևի թե պետք է, չմոռանալով կարգն ու օծումը, պետք է խոսք ասել, պետք է դիրքորոշում հայտնել և պետք է խոստովանել, որ ինձ համար ոչ միայն Գևորգ սրբազանի այլ նաև Աբրահամ սրբազանի, բոլոր այն եպիսկոպոսների լուռ կեցվածքը, որակում չեմ կարողանում գտնել: 

Համենայն դեպս այն կեցվածքը, որ իրենք դրսևորում են այսօրվա իշխանությունների նկատմամբ, հատկապես Փաշինյան Նիկոլի նկատմամբ, ով բացեիբաց ամեն քայլի հայհոյում է, անարգում է, ոտնակոխ է անում Հայոց եկեղեցին՝ իր նվիրապետական կարգով, հոգևորականներով: Բոլոր այն հոգևորականները՝ անկախ իրենց աստիճանից ու կոչումից, եթե նորմալ են վերաբերվում, անտարբեր են վերաբերվում կամ անձնակենտրոն վերաբերմունք ունեն, անշուշտ ես դատապարտում եմ՝ ամենայն խոնարհությամբ: Ես խստիվ դատապարտում եմ, դա իմ անձնական կեցվածքն է՝ որպես մի փոքրիկ ծխի համեստ քահանա, ով շատ վատ է զգում եպիսկոպոսի մասին խոսել, բայց ես խստիվ դատապարտում եմ ցանկացած հոգևորականի լոյալ, լուռ, անտարբեր կեցվածքը»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Տեր Սեբեսոսը՝ հավելելով.

« Եպիսկոպոսները, ում ներկայությամբ իրենց թեմում իրենց քահանան պատարագի ընթացքում, կարգը խախտելով, չի հիշատակում օրվա հայրապետին, ի՞նչ կարող եմ մտածել, հուսահատության մեջ կարող եմ ընկնել, բարկության մեջ կարող եմ ընկնել: Պարզապես չեմ կարողանում հասկանալ, և խոստորեն դատապարտում եմ բոլոր այն հոգևորականներին, որոնք ունենալով ներկայիս գրծող ազգընտիր հայրապետ, պատկերացնո՞ւմ եք՝ 3 օծում է անցել մեր հայրապետը՝ քահանայական, եպիսկոպոսկան, կաթողիկոսական, և այն բոլոր եպիսկոպոսները, որ այսօր կան, ում մասին մենք խոսում ենք, եպիսկոպոս են դարձել Վեհափառի օրհնյալ և օծյալ աջով, և այսօր այդ եպիսկոպսների ներկայությամբ կարգ է խախտվում և այդ եպիսկոպոսները շարունակում են լռել: 

Եթե չլինեին այս ժամանակները և եթե հանկարծ այդ եպիսկոպոսներից մեկին իրենց քահանան իր անձնական որոշումով պատարագին իրենց անունը չհիշեր, իրենք կարգալուծության հարց կդնեին, իսկ այսօր ոչ միայն իրենց անունը, այլ չեն հիշում հայրապետի անունը և ժպիտը դեմքին շարունակում են ծառայե՞լ: Ինչ պիտի լինի իմ խոսքը. ես խստիվ դատապարտում եմ»,- ասաց Տեր Հայրը: