Լրահոս
Սպորտ
16:00
27.02.23
153

Ինչու՞ են երկրպագուները այրել ֆուտբոլիստի մարզաշապիկը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ շվեյցարական «Սիոնի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի խաղից։

Ակումբը պարտվել է «Սենտ Գալենին» խոշոր՝ 0:4 հաշվով։ Երբ Բալոտելին փոխարինվել է, երկրպագուները սուլոցներով են ճանապարհել նրան։ Հանդիպման ավարտին երկրպագուներն այրել են Բալոտելի անունով մարզաշապիկը։

Այս մրցաշրջանում Բալոտելին «Սիոնի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ խփելով 5 գոլ, որից 3-ը՝ 11 մետրանոցներից։

«Սիոնը» 22 խաղից հետո 22 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է։