Լրահոս
Առողջապահական
20:40
09.09.22
115

Ինչո՞ւ են հատապտուղները համարվում սուպերմթերք

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Գործնականում ցանկացած հատապտուղ սուպերսնունդ է հանդիսանում։ Եվ բանը ոչ միայն վիտամինների մեջ է, այլև նուտրիենտների՝ առաջին հերթին հակաօքսիդանտների։

Մեկ բուռ հատապտուղների մեջ այնքան շատ հակաօքսիդանտ է պարունակվում, որ դրանք կարելի է «առողջության փամփուշներ» կոչել։
Իդեալական է ամբողջ տարվա ընթացքում ամեն օր հատապտուղներ ուտել. դա առողջության պահպանման հրաշալի գրավական է։ Օրական չափաբաժինը մոտ կես բաժակն է՝ 60-70 գրամ, իսկ ահա տարվա կտրվածքով մարդը պետք է սպառի 22-25 կգ հատապտուղ։

Տարվա ցուրտ ժամանկահատվածում կարելի է օգտագործել սառեցված հատապտուղներ, քանի որ դրանք պահպանում են բոլոր օգտակար նյութերը։ Ընդ որում՝ նախընտրելի է ուտել ոչ թե մեկ, այլ տարբեր տեսակի հատապտուղներ, քանի որ դրանք բոլորն էլ օգտակար են։ Կարելի  է ուտել ինչպես խառնած, այնպես էլ առանձին վիճակում՝ յուրաքանչյուր օր այս կամ այն տեսակի։

Հատկանշական է, որ առավել օգտակար են մուգ երանգի, թթու հատապտուղները, այսինքն՝ օրինակ՝ բալն ավելի օգտակար է, քան կեռասը։

Ինչպես սառեցնել հատապտուղները

Հատապտուղները պետք է սառեցնել սառցարանում կամ սառցախցիկում, որտեղ ջերմաստիճանը -18  է։ սառեցման համար հարմար են ինչպես պլաստիկե տարաները, այնպես է հատուկ այդ նպատակով արտադրված տոպրակները։ Ավելի լավ է հատապտուղները սառեցնել փոքր չափաբաժիններով՝ մեկ օրվա օգտագործման համար։

Սառեցված հատապտուղները կարելի ավելացնել թեյի, շիլաների, յոգուրտի կամ այլ կաթնաթթվային մթերքների մեջ»։