Լրահոս
Քաղաքական
23:15
25.11.25
243

Իմ արյունը թույլ չի տալիս նման ապրելակերպ. Վարդան Ղուկասյանը բացառում է ՔՊ-ի հետ գործարքը

Հակակոռուպցիոն դատարանում հետաձգվել է Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման առաջին ժամկետներին վերաբերող գործի քննությունը:  

2021-ին նրան մեղադրանք է առաջադրվել չարաշահումներով պետական կամ համայնքային գույքեր օտարելու համար: Ղուկասյանը «սարքած գործ» է անվանել  մեղադրանքը և հայտարարել, որ չի պատրաստվում ազատություն ստանալու դիմաց գործարքի գնալ ՔՊ-ականների հետ: