Լրահոս
Իրավական
12:48
10.06.22
139

Իգոր Խաչատուրովի կալանավորման գործով նիստին դատավորը ներկա չի գտնվել. փաստաբան

Img default alt hy

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր պետք է ստուգեր գեներալ Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Սակայն նիստը նախագահող դատավոր Տիգրան Սիմոնյանը չի ներկայացել նիստին, այս մասին հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Պաշտպանը ցույց է տվել դատարանի դատարկ դահլիճը` ասելով, որ նիստին ներկա չէ դատավորը, ինչի պատճառաբանությունն այն է, որ գործով դատախազը չի կարող մասնակցել նիստին, դրա համար էլ դատական նիստը հետաձգվել է։