Լրահոս
Քաղաքական
15:00
10.03.23
135

Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն. ատա՞մ է կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա. Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից Հայաստանի հրաժարվելու թեմային։

«ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:

Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:

Ի՞նչ է անում Հայաստանը․

Նախ՝ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: Երկրորդ՝ ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը: Երրորդ՝ տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:

Գանք առանցքայինին․

Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն. ցույց է տալիս նեղացվածությու՞նը, ատա՞մ է կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա:

Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությո՞ւնն է շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով», - գրել է պատգամավորը։