Լրահոս
Հասարակական
19:00
11.06.22
347

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը

Img default alt hy

Օրգանիզմի վրա ազդեցության տեսակետից կոճապղպեղը համարվում է ամենաօգտակար համեմունքը: Իր հայրենիքում`  Հյուսիսային Հնդկաստանում, այս բույսը կոչվում է «տաք համեմունք»: Այն վաճառվում է չոր փոշու տեսքով:

Նրա օգտակար հատկությունները Եվրոպայում հայտնի էին  դեռևս 16-րդ դարում: Այդ ժամանակ նրան վերագրում էին նույնիսկ ժանտախտ բուժելու հատկություն: Այդ պատճառով էլ վերջինիս գինը  բավականին բարձր էր. 450 գրամ կոճապղպեղի գինը հավասար էր մեկ ոչխարի գնին:
 
Հնդիկները կարծում են, որ այս բույսն ազդում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների վրա: Ավելի ակտիվ է նրա ազդեցությունը շնչառական օրգանների ու աղեստամոքսային համակարգի վրա: Կոճապղպեղն ունի նաև ցավազրկող հատկություններ: Նրա միջոցով բուժում են մրսածություն, ստամոքսի հիվանդություններ, թութք, հոդերի, սրտի հիվանդություններ և այլն:

Այն շատ լավ է ազդում նաև լյարդի աշխատանքի վրա: Մաքրում է մարսողական օրգանները լորձից, որը ժամանակի ընթացքում պատում է ստամոքսի ու աղիքների ներսի պատերը: Արդի բժշկությունն էլ է դա հաստատում:
 
Բժիշկները համոզված են, որ այն արյունն ավելի նոսր է դարձնում, ինչի հետևանքով էլ վերջինս հարստանում է թթվածնով: Խորհուրդ է տրվում կարևոր հանդիպումից կամ քննությունից առաջ օգտագործել կոճապղպեղ, քանի որ վերջինս լավացնում է հիշողությունը և ամրապնդում է նյարդերը:

Սակայն գոյություն ունեն 4 տեսակի մարդիկ, որոնց կոճապղպեղը հակացուցված է.

Քիչ քաշ ունեցող մարդիկ

Ինչպես հայտնի է, կոճապղպեղը օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղի էքստրակտը մեծ ազդեցություն է ունենում մարմնի զանգվածի կորստի վրա: Այն օգնում է ավելի արդյունավետ յուրացնել մթերքները, և հենց դա է դառնում քաշի նվազման պատճառ:

Հղի կանայք

Կոճապղպեղը պարունակում է ուժգին խթանիչներ, որոնք հիանալի ազդեցություն են ունենում մկանների և նյութափոխանակման վրա, սակայն հղի կանանց դեպքում, այն կարող է վաղաժամ ցավերի և, հետևաբար, վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:

Խուսափեք կոճապղպեղի օգտագործումից հատկապես հղիության վերջին ամիսներին:

Ինչպես հայտնի է, կոճապղպեղի արմատը կանխում է տոքսիկոզը, որը տարածված դրսևորում է հղիության նախնական փուլում:

Արյան հիվանդություն ունեցողներ

Հեմոֆիլիան հազվադեպ հանդիպող գենետիկ խանգարում է, որի ժամանակ արյան մակարդելիության ունակությունը կտրուկ իջնում է, այսինքն մարդը կարող է շատ արյուն կորցնել նույնիսկ աննշան վերքից:
Կոճապղպեղը խթանում է արյան շրջանառությունը, ինչը կարևոր գործոն է մարդկանց մեծամասնության, առավել ևս պերիֆերիկ զարկերակների հիվանդություններով, շաքարային դիաբետով, ճարպակալմամբ տառապողների համար:

Մարդիկ, ովքեր որոշ դեղամիջոցներ են ընդունում

Եթե դուք տառապում եք բարձր արյան ճնշմամբ կամ դիաբետով և դեղամիջոցներ եք ընդունում վիճակի լավացման համար՝ պետք է անհապաղ հրաժարվել կոճապղպեղից: Այս վտանգի պատճառն այն է, որ կոճապղպեղն իջեցնում է արյան ճնշումը և խթանում արյան ջրիկությունը: Հետևաբար, դեղամիջոցների հետ փոխազդեցությունը կարող է իրականում վտանգավոր լինել:

Այլընտրանք կոճապղպեղի սիրահարների համար

Եթե դուք ի վիճակի չեք հրաժարվել սիրած մթերքից, մի անհանգստացեք: Դիետոլոգները կոճապղպեղի փոխարեն առաջարկում են օգտագործել կայենյան, կարմիր կամ քաղցր պղպեղ: Դրանք կարելի է ավելացնել սիրած ուտեստների և ըմպելիքների մեջ:

Կոճապղպեղը շատ օգտակար բույս է, սակայն այն պետք է չափի մեջ օգտագործել: Եթե դուք չեք պատկանում նշված խմբերից որևէ մեկին, կարող եք հանգիստ վայելել սիրած բույսը, իսկ եթե այո, ուրեմն հիշեք, որ առողջությունն ամենակարևորն է՝ հոգ տարեք ձեր մասին: