Լրահոս
Իրավական
19:31
10.01.26
445

Ի՞նչ կլինի, եթե բոլորը շարժվեն Փաշինյանի տրամաբանությամբ

Img default alt hy

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր Հայրապետական տնօրինությամբ ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին  թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Չնայած դրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ պնդելով, իբրև Գարեգին Երկրորդը «Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ», ուստի նրա որոշումները «առ ոչինչ» են և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։ 

Սրան ի պատասխան՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրառում է արել՝ առաջարկելով պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման մոտեցումը։

«Մի պահ պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե օրինակ հարկատուները հրաժարվեն հարկեր վճարելուց` պատճառաբանելով այդ քայլը կառավարության ու դրա ղեկավարի դելեգիտիմությամբ:

Կամ ասենք` մարդիկ հրաժարվեն դատական ակտերը կատարելուց, քանի որ դատարաններն անկախ չեն գործադիրից:

Մերժվեն տեղական տուրքերն այն բանի համար, որ ՏԻՄ ղեկավարները խախտել են չթալանելու ուխտը:

Չենթարկվեն ոստիկանության պահանջներին՝ ոստիկանապետի քաղաքականապես կողմնակալ դիրքորոշման պատճառով:

Բանակ չգնան, քանի չեն վերադարձվել ռազմագերիները:

Չվճարեն ՀԷՑ-ի կողմից հաշվարկված էլեկտրաէներգիայի սպառման վճարները, քանի դրա տնօրենը Ռոմանոսն է։

Ցանկը շարունակելի է... »- գրել է փաստաբանը։