Լրահոս
Հասարակական
10:30
29.11.25
350

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  29-30-ին, դեկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի և 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Դեկտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        16.4°C (1985թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա            - 11.5°C (1973թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան         2.5°C