Լրահոս
Հասարակական
12:35
25.11.25
375

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։